Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Րաֆֆի Հովհաննիսյան. «Եռյակում օրակարգը ճշգրտելու հարց կա»

Րաֆֆի Հովհաննիսյան. «Եռյակում օրակարգը ճշգրտելու հարց կա»
06.12.2014 | 18:15

Եռյակում օրակարգը ճշգրտելու հարց կա՝ Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության հրավիրած քաղաքացիական ժողովից հետո լրագրողների հետ զրույցում ասել է կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«ԱԺ ոչիշխանական քաղաքական ուժերը «մասնավորաբար» ցանկանում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը, և դա հրապակայնորեն ասելու ժամանակը մոտենում է»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հարցին՝ ինքը եռյակի օրակարգն ամբողջականացվա՞ծ կհամարի, եթե Գագիկ Ծառուկյանը պահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Երբ բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում` Գագիկ Ծառուկյանն ու իր կուսակցությունը, կանգնեն ժողովրդի կողքին և ասեն՝ ազատ, արդար, սահմանադրական Հայաստան և ամբողջական իշխանափոխություն, արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ, այդ ժամանակ մենք նոր վիճակի մեջ կլինենք»:

Դիտվել է՝ 1279

Մեկնաբանություններ